News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները շահագրգռված են ներդրողների համար գրավիչ բիզնես միջավայրի ստեղծմամբ: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշեց, որ իր կանադացի գործընկերը բանակցությունների ընթացքում հայտարարել է կանադական ներդրումների ակտիվացմանը նպաստելու պատրաստակամության մասին. Հայաստանում են արդեն կանադական բիզնեսով ընկերություններ:

Փաշինյանը, միաժամանակ, նշեց երկրում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացները ճիշտ ներկայացնելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ գործընթացը երբեմն առնչվում է նաեւ արտասահմանյան ընկերություններին. «Սակայն նպատակը ոչ թե ներդրումներին խոչընդոտելն է կամ նույնիսկ ընկերություններին վռնդելը, այլ հակառակը՝ մենք ցանկանում ենք միջավայր ստեղծել, որտեղ բիզնեսը կախված չի լինի պաշտոնյաների քմահաճույքներից, որպեսզի հաշվի առնվեն բնապահպանության հարցերը, որպեսզի բոլորը վստահ լինեն, որ ցանկացած համագործակցություն չի կարող ազգային եւ ժողովրդական շահերից վեր լինել»:

Թրյուդոն, իր հերթին, նշեց, որ կանադացի ձեռնարկատերերը հետաքրքրություն են դրսեւորում տարբեր ուղղություններով՝ ջրային ռեսուրսների կառավարում, ենթակառուցվածքներ, հեղուկ եւ կարծր թափոնների իրացում:

Ի պատասխան դեսպանատուն բացելու մասին հարցին՝ Թրյուդոն նշեց, որ դա կախված է բիզնես կապերի զարգացումից եւ մարդկանց միջեւ հարաբերություններից, ապա խոստացավ հարցին վերադառնալ ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ