News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հուզմունքս մեծ է, պատասխանատվության զգացումս՝ հսկայական. ես կանգնած եմ ասյտեղ, որովհետեւ այդպես է որոշել մեր ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, ասել է.

«Այսպիսի որոշումներ կայացնելու իրավունքը Հայաստանի քաղաքցիները վաստակել են իրենց կատարած թավշյա  հեղափոխության շնորհիվ: Այս ընտրությունների ժամանակ Երեւանի բնակիչներն իրացրեցին իրենց իրավունքը, կայացրեցին իրենց որոշումը եւ պատվիրակեցին ավագանու 65 անդամներին քաղաքապետարան:

Ես մեկ առ մեկ հիշում եմ այն հայտարարությունները, որոնք տալիս էին մեզ Երեւանի բնակիչները՝ վերականգնել Երեւանը, մաքրել կանաչապատել, ապահովել անվտանգությունը, կառուցել, գեղեցկացնել, զարգացնել եւ ամենակարեւորը, այս ամենն իրականացնելիս գործել արդարության սկզբունքով: Ուզում եմ վստահեցնել, որ հենց այդպես էլ լինելու է:

Որովհետեւ իր քաղաքն ու երկիրը սիրող մարդն այլ կերպ չի կարող անել: Իսկ ես սիրում եմ Երեւանը, ես խենթանում եմ մեր քաղաքի համար: Այո, սա մեր Երեւանն է հրաշք ճարտարապետությամբ, հրաշք պատմությամբ եւ հրաշք մարդկանցով: Այսքանից հետո ով կլինի, որ կդավաճանի այս ամենը:

Շնորհակալ եմ վստահության համար: Ես համաձայն եմ ամեն բանի հետ, որ հնչեց երդման ժամանակ: Վստահեցնում եմ, որ սա ոչ թե արարողակարգային ընթերցում էր, այլ իրական երդում էր ձեր եւ Աստծո առջեւ»:

Նշենք, որ սեպտեմբերի 23–ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, որի արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու 65 մանդատներից 57-ը, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ։ Օրենքի ուժով «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին, ավագանու առաջին նիստում օրենքի ուժով դարձել է Երեւանի քաղաքապետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ