News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօրվա իրադարձության առանցքային իմաստը այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երեւանի քաղաքապետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասաց.

«Իհարկե, կա պնդում, որ որոշում կայացնելու պահին ՀՀ քաղաքացիների տրամադրությունը շատ բարձր է եղել, բայց դա կապ չունի: Այո, մի անգամ ընտրություն ժամանակ բարձր կլինի տրամադրությունը, երկրորդ անգամ ոչ այնքան, երրորդ անգամ սովորական, 4-րդ անգամ՝ աշխատանքային, բայց դա կապ չունի: Մի անգամ ընտրությունների օրը եղանակը լավ կլինի, մյուս անգամ՝ վատ: Միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակը մի անգամ այսպիսին կլինի, մյուս անգամ՝ այլ կերպ կլինի: Առանցքայինն այն է, որ որոշում կայացնող սուբյեկտը, որոշմանկայացման ազատությունը, ժողովրդի կամարտահայտման ազատությունը երբեք այլեւս կասկածի տակ չպետք է դրվի:

Բոլորս այդպես ենք, երբեմն մեր որոշումները ազդվում են մեր տրամադրությունից, բայց կարեւորն այն է, թե ով է որոշում կայացնող սուբյեկտը եւ այդ սուբյեկտը է եւ լինելու է ՀՀ քաղաքացին ու ընտրողը: Սա մի ավանդույթ է, որ Հայաստանում հիմնադրված է անշրջելիորեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ