News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստան Ջասթին Թրյուդոյի այցը Կանադայի վարչապետի առաջին այցն է երկիր: Սա պատմական իրադարձություն է, եւ հույս ունենք, որ դրա արդյունքները նույնպես պատմական կլինեն: Այս մասին հոկտեմբերի 13-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել լայն շրջանակով հարցերի քննարկում՝ ներքին քաղաքականությունից մինչեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Հայաստանի վարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ շատ հարցերով, ըստ էության՝ բոլոր հարցերով կողմերը ընդհանուր պատկերացում ունեն: «Կանադայի վարչապետը լավ իրազեկված է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին»,- նշեց փաշինյանը՝ կրկին շեշտելով, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով:

«Հայաստանի եւ Կանադայի հարաբերությունները զարգանում են, խնդիրը բիզնես կապերի, մարդկանց միջեւ հարաբերությունների ընդլայնումն է»,- նշեց Փաշինյանը: Կանադայի վարչապետի աշխատանքի վերաբերյալ հիացմունք հայտնելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Թրյուդոյին համարում է ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամը, այլեւ անձամբ իր ընկերը:

Ջասթին Թրյուդոն, իր հերթին, բարձր գնահատեց Երեւանում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքը եւ ջերմ ընդունելությունը: Նա հաստատեց, որ 1980-ական թվականներին հոր եւ եղբայրների հետ Հայաստան է եկել: «Հիմա արձանագրում եմ, որ մենք շարունակում ու բազմապատկում ենք այն մարդկանց կապերը»,- շեշտեց Թրյուդոն: Նա անդրադարձավ Կանադայի 60-հազարանոց հայ համայնքի դերին: «Նրանք հարստացնում են ներկապնակը՝ հաստատելով այն փաստը, որ բազմազանությունը Կանադայի ուժեղ կողմն է»,- նշեց Կանադայի վարչապետը:

Թրյուդոն նաեւ շեշտեց քաղաքացիների համար ճանապարհորդությունների դյուրացման անհրաժեշտությունը. «Մենք որոշել ենք ճանապարհորդողների համար խնդիրները դյուրացնել: Հիմա 21 ժամ է անհրաժեշտ Օտտավայից Երեւան հասնելու համար»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ