News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոնց կարող ա չմասնակցեմ, ինչի՞ համար պիտի չմասնակցեմ ընտրություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կմասնակցե՞ն ԱԺ արտահեթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունեն հին ընտրական օրենսգրքով:

Դիտարկմանը, որ հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, ԲՀԿ-ն կարող է ԱԺ-ում փոքր խմբակցություն ունենա կամ ընդհանրապես չհայտնվի ԱԺ-ում, Ծառուկյանն արձագանքեց.

«Քաղաքապետի ընտրությանը դուք տեսաք, որ ոչ թե քաղաքապետի ընտրություն էր, որ եթե դու քաղաքում ես բնակվում, Ծառուկյանի կատարած գործունեությունը, հրավերքները քաղաքապետներին, ներդրողներին, որոնք պատրաստ էին աջակցելու, անելու, կառուցելու թե բնակարանները, թե աղբը, թե տրանսպորտը, վթարային շենքերը ու ասել էի, որ մենք հաղթելուց անմիջապես անելու ենք:

Ես երեւանցիների համար ուզեցել եմ, որ լավ լինի, բայց եղավ ոչ թե քաղաքապետի ընտրություն, այլ հեղափոխական քայլեր, որը անհրաժեշտ էր: Մենք էլ շնորհավորեցինք, նորմալ ընդունեցինք: Մեր երեւանցիների ցավն էլ տանեմ, հաղթողներին էլ: Այսօր ով ինչի համար պատասխանատվություն է վերցրել, դա պետք է անի: Ծառուկյանը ոչ քաղաքականությամբ ապրում է, ոչ քաղաքականության հաշվին ապրի: Ես իմ ժողովրդի քայլից հետ չեմ գնում: Մենակ ասելով չի, մարդը լիարժեք պետք է կարողանա այդ պայմանները, հնարավորությունները ստեղծի: Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց ինքստինքյան իմ փորձը, պրակտիկորեն, ոչ թե թեորիապես, ինչ է անհրաժեշտ սովորական մարդուն»:

Հարցին, թե ինչպես եղավ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դեմ էին ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին տեղի ունենան, բայց հետո ինքը կողմ արտահայտվեց եւ անգամ հուշագիր ստորագրեց վարչապետի հետ, ԲՀԿ առաջնորդն պատասխանեց. «Մեր պատգամավորները դեմ էին, բայց դեմ լինելը կար կառավարության ծրագրով ընդունված, թե ինչ պետք է լիներ, բայց համապատասխան հարցը բարձրացրին, որ ժողովուրդն է ուզում, ժողովրդի ցավն էլ տանեմ: Ինքն է ապրելու այս երկրում: Եթե ինքն ուզում է, մենք էլ ենք ուզում: Այդպիսի խնդիր չկա, որ մենք կառչենք: Հիմա եթե դրեցինք դեկտեմբերին, ցուրտ ա, ձմեռ ա, քարոզարշավ ա: Եթե այսօր անհրաժեշտ է ժողովրդին, մենք կողմ ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ