News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Ողջուներով հյուրին՝ խրհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել չեխ պատգամավորին Արցախին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Եվրախորհրդարանի պատգամավորը վերահաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու եվրոպական խորհրդարանում Արցախի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը եւ ընդգծել այդ հարցում դիվանագիտական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներին, հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի հեռանկարներին եւ Արցախի միջազգային ճանաչմանը վերաբերող հարցերին:

ԵԽ պատգամավորի հանդիպումն այնուհետեւ շարունակվել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամների հետ: Պատգամավորների անունից ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը համոզմունք է հայտնել, որ ԵԽ պատգամավորի հետ հաստատված վաղեմի բարեկամությունը համագործակցության նոր հեռանկարներ է խոստանում Արցախի համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը եւ փոխհամագործակցության այլ ուղղություններին վերաբերող թեմաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ