News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շաբաթ գիշերը Ուխտոմկայում անհայտ չարագործը հրկիզել է փայտե տաճարը եւ կից գտնվող կիրակնօրյան դպրոցը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցական բարեգործության եւ սոցիալական ծառայության սինոդի բաժնից:

«Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ուխտոմկայում չարագործը թափանցել է տաճարի տարածք, հրկիզել ի պատիվ Աստվածամոր «Չար սրտերի մեղմացում» սրբապատկերի փայտե տաճարը եւ կից գտնվող կիրակնօրյա դպրոցը: Պահակը ժամանակին է հրշեջ հաշվարկ կանչել, ինչի շնորհիվ տաճարի հիմնական շենքը չի տուժել, բայց ամբողջությամբ այրվել են կիրակնօրյա դպրոցի երկու դասասենյակները եւ եկեղեցու կից կառույցը»,- նշված է գործակալության ստացած հաղորդագրության մեջ:

Մոսկվայի Արեւելյան առաջնորդարանի մամուլի ծառայության տեղեկություններով՝ պահակը մինչեւ հրշեջների գալը  փորձել է ինքը մարել կրակը: Դեպքի վայր է կանչվել նաեւ ոստիկանություն: Հրդեհի հասցրած ընդհանուր վնասը դեռ պետք է գնահատվի: Հիմա կազմակերպվել են հրդեհից հետո եկեղեցու տարածքը մաքրելու աշխատանքներ, օգնության համար կամավորների են կանչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ