News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական առեւտրային բանկերը Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարությանը կոչ են արել առաջիկայում փոխել տոկոսադրույքների քաղաքականությունը, փոխանցում է DW-ն: 

«Մենք կարող ենք ԵԿԲ-ին միայն խնդրել՝ շուկայից վերացրեք բացասական տոկոսները եւ հնարավորինս արագ»,- հոկտեմբերի 13-ին հայտարարել է Գերմանական բանկերի դաշնային միավորման (BdB) նախագահ Հանս-Վալտեր Պետերսը Բալիում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի ամենաամյա նիստի ժամանակ:

Բացասական տոկոսների երկար ժամանակահատվածը «իսկական խնդիրներ է ստեղծում», նշել է նա: Նրա խոսքով՝ եվրոպական բանկերը ստիպված են ամեն տարի ԵԿԲ-ին շուրջ 7,5 մլրդ եվրո տուգանքային տոկոսներ վճարել, մինչդեռ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նման վճարումներ չի պահանջում, իսկ 2017-ին նույնիսկ բանկերին մոտ 26 մլրդ դոլար է վճարել որպես տոկոս: 2018-ին նման վճարումների ծավալը կարող է կազմել 45 մլրդ դոլար: Նման իրավիճակում եվրոպական բանկերը տանուլ են տալիս, շեշտել է Պետերսը:

Ինչպես նախկինում, եվրոպական բանկերը Եվրոպական ԿԲ-ից զրոյական տոկոսադրույքով են փող ստանում, բայց նրանք, միաժամանակ, ստիպված են հետեւել, որ կանխիկ գումարի մեծ պաշարներ չստեղծվեն, որոնք, մասնավորապես, առաջանում են հաճախորդների ավանդների հաշվին, նշել է BdB նախագահը: Ավելցուկային ազատ միջոցների համար, որոնք բանկերը տեղադրում են ԵԿԲ-ում, նրանք ստիպված են 0,4 տոկոսի տուգանք վճարել: Ընդ որում՝ ավելի մեծ թվով բանկեր են ԵԿԲ տուգանքային տոկոսները փոխանցում իրենց հաճախորդների վրա:

Որոշումներ ընդունելիս Եվրոպական կենտրոնական բանկը պարտավոր չէ հաշվի առնել Իտալիայի մեծ պարտքը, որը ստիպված է նոր վարկերի համար զգալիորեն ավելի բարձր տոկոսներ վճարել, քան Գերմանիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ