News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորել է  կրճատումներ անել Երեւանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների ծախսերը։ Այս մասին  այսօր՝ հոկտեմբերի 13-ին,  երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ես հորդորել եմ քաղաքային իշխանություններին, որ այդ կրճատումները լինեն, որոշ միջոցառումներ ոչ նպատակային այդ տոնի համար, բայց դրանից տոնը վստահաբար չի տուժել եւ լինելու է շատ շքեղ։ Բայց վստահ եմ, որ շատ լավ տնտեսում է մեր քաղաքի համար, դեմը ձմեռ է, բավականին մեծ  ծախսեր ունենք եւ նաեւ հաշվի եմ առել, որ մեր տոնը չտուժի»,- ասաց Մարությանը։

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների 1 միլիարդ 700 միլիոն դրամը ծախսերը կրճատել է մինչեւ 300 միլիոն դրամի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ