News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է բացահայտել սաուդցի ընդդիմադիր լրագրողի հետ կապված իրավիճակը, եւ եթե դրա հետեւում կանգնած է Էր Ռիադը, ապա «դաժան պատիժը» չի բացառվում՝ տեղեկացնում է CBS-ը։

«Մենք շատ կբարկանանք եւ դժգոհ կլինենք, եթե դա այդպես է։ Առայժմ նրանք դա հերքում են»,- ասել է նախագահը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ջամալ Հաշքաջին սպանվել է։

Թրամփը չի բացառել որոշ սահմանափակումների կիրառումը, եթե պարզվի, որ լրագրողի անհետացման հետեւում Էր Ռիադն է կանգնած, սակայն հավելել է, որ չի ուզում հրաժարվել Սաուդյան Արաբիա զենքի մատակարարումից եւ աշխատանքից զրկել այն ամերիկացիներին, ովքեր ապահովում են այդ պատվերը։ «Այդ պատվերը աշխարհում բոլորն էին ուզում ստանալ։ Նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը»,- նշել է Թրամփը։

Սաուդցի լրագրող Հաշքաջին, ով 2017թվականից Washington Post-ի մեկնաբան է, անհետացել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո։ Սաուդյան դիվանագետները պնդում են, որ լրագրողն անհետացել է հյուպատոսությունից դուրս գալուց հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի, որ լրագրողի անհետացման հետ կապ չունի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ