News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալական նոր կառավարության բյուջետային ծրագրերի շուրջ վեճերի հետ կապված՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին Իտալիայի կառավարությանը կոչ է արել ավելի զուսպ հռետորաբանություն կիրառել՝ տեղեկացնում է DWժն։

Այլ բաների հետ մեկտեղ երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն հարցի տակ դնել համաեվրոպական արժույթը՝ հոկտեմբերի 13-ին Բալիում կայացող ԱՄՀ-ի նստաշրջանում ասել է Դրագին։

Ըստ տնտեսագետի՝ ծավալուն բյուջետային քաղաքականության վարումն ավելի կբարդանա, եթե քաղաքացիները սկսեն կասկածի տակ դնել եվրոյի նպատակահարմարությունը։ Նրա կարծիքով՝ թերահավատների հայտարարություններն Իտալիայում արդեն իսկ վնաս են հասցրել, այդ պատճառով «անհրաժեշտ է առաջին հերթին մեղմացնել տոնը»։

Միաժամանակ, խոսելով Իտալիայի եւ ԵՄ-ի հակամարտության մասին, ԵԿԲ նախագահը կոչ է արել սպասել Եվրահանձնաժողովին իտալական կառավարության բյուջետային պլանի ներկայացմանը, քանի որ դրա բոլոր մանրամասները չէ, որ հայտնի են։

Հոկտեմբերի սկզբին տնտեսական հարցերով փորձագետ Կլաուդիո Բորգին առաջարկել էր, որ Իտալիան վերադառնա ազգային արժույթին, ինչը բացասական արձագանք էր գտել շուկայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ