News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հրազդանի քաղաքապետարանի մարզամշակութային ուսումնական  կենտրոնը հոկտեմբերի 12-ին անվանակոչվեց քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տանկիստ Վահե Զաքարյանի անունով:

«Հիշում եմ,Վահեն թեքվեց աջ կողմը, ես ձախ… մինչեւ այն պահը, որ ինքս չտեսա, թե ոնց են սնարյադները գալիս, ոնց են կրակում, չհավատացի, որ պատերազմ է: Հետո կռվի ամենաթեժ պահին հայացքս գցեցի դեպի աջ կողմ, որտեղ Վահեն գնաց»,- ապրիլյան պատերազմի հրազդանցի հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վահեի ընկերը՝ Գեւորգ Անտոնյանը:

Տոնական միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը, հրազդանցի զոհված հերոսների ծնողները, Վահեի հարազատները, մանկության եւ մարտական ընկերները: Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան կենտրոնի սաները:

Վահեն 11 տարեկանից զբաղվել է սպորտով՝ կարատեով եւ արեւելյան մարտարվեստով։ Բազում հաղթանակներ եւ մեդալներ ունի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ ՀՀ երկակի չեմպիոն է, ունի երկու սեւ գոտի։ Աշխարհի մրցույթներին մասնակցելու հրավերք էր ստացել․ մասնակցել Լ Լեհաստանում կայացած մրցմանը, իսկ Չեխիայում կայանալիք մրցմանը չի հասցրել մասնակցել։

2014 թվականին ընդունվել է Ֆիզկուլտ ինստիտուտ, սակայն 18 տարին լրանալուն պես զորակոչվել է բանակ: Վահեն տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր, որոնք մեծացրել ու խնամել են նրան, երբ ծնողներն արտերկրում աշխատելիս են եղել:

Վահեի հայրը եւս հուզված էր, բայց հպարտ, որ նման որդի ունի. ««Ինչ կարող է ասել մի ծնող, ով հայրենիքին նվիրաբերեց մի զավակի, ով ուներ ապրելու, արարելու, իր ազգին նվիրվելու իրավունք, ով ուներ ճանապարհ, որ դեռ պետք է անցներ մեզ հետ միասին: Ուղղակի այսօր, մենք մեծ հպարտություն ենք ապրում մեր որդիների ապրածի ու արածի համար: Մեր տղաներն ինչքան մերն են, այնքանէլ՝ ձերը: Նրանք մեծացել ու դաստիարակվել են այս համայնքում: Իմ Վահեն այս դպրոցում է կրթվել, մարզվել, ունեցել է հաջողություններ: Մենք ունենք հերոսներ, մենք ունենք նաեւ կենդանի հերոսներ: Շնորհակալ ենք, որ մեր համայնքը գնահատեց մեր հերոսներին»:

Ընկերները յուրահատուկ ջերմությամբ էին խոսում Վահեի մասին: Մանկության եւ նաեւ մարտական ընկեր 21 ամյա Գեւորգ Անտոնյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ տասը տարեկանից է ճանաչում Վահեին, հասցրել է նրա հետ նաեւ 2.5 ամիս ծառայել.

«Ինքն իր տարիքի համեմատ մեծ էր երեւում ու դրա համար միշտ իրեն եմ դիմել, երբ ինչ-որ խնդիր եմ ունեցել: Նա ավելի հասուն էր: Շատ ընկերասեր էր, խելացի, ամեն իրավիճակում միշտ սթափ էր դատում: Բախտի բերումով ծառայության անցա հենց իր զորամասում: Որ մտա զորամաս, ինքն ինձ առաջինը դիմավորեց: Մենք իրար հետ ծառայել ենք 2,5 ամիս: Երբ որ ապրիլյան դեպքերը եղան, մենք գնացինք դիրքեր: Պատերազմից առաջ իրար իրիկունն  ենք տեսել: Նարյադս հանձնելուց հետո իրեն տեսա, հեռախոսս վերցրի մոտից: Միշտ իր մոտ էի թողում: Հաջող արեցի, ոնց որ միշտ, այն մտքով, որ պիտի տեսնեի առավոտյան»,-պատմեց Գեւորգը՝ շարունակելով, որ առավոտյան իրենց քնից վեր են կացրել եւ հայտնել, որ դիրքեր պիտի գնան՝ մարտական գործողությունների մասնակցելու.

«Հիշում եմ, Վահեն թեքվեց աջ կողմը, ես ձախ: Մինչեւ այն պահը, որ ինքս չտեսա, թե ոնց են սնարյադները գալիս, ոնց են կրակում, չհավատացի, որ պատերազմ է:Հետո կռվի ամենաթեժ պահին  հայացքս գցեցի դեպի աջ կողմ, որտեղ որ Վահեն էր գնացել: Մի քանի հատ ծուխ նկատեցի, մտածեցինք, որ մեր տղաներն են տանկեր խոցել: Երբ երեկոյան, ամեն ինչ մի փոքր  հանդարտվեց, այդ ժամանակ իմացա, որ մեր տանկերը խոցվել են: Զանգում էի, Վահեն անհասանելի էր, չկար արդեն: Այդ լուրը շատ տխրացրեց, բայց ավելի պարտավորեցրեց   ու ստիպեց, որ պետք է հաղթենք ու մեծ հաշվով այդպես էլ եղավ»:

Ընկերներն ասում են, որ Վահեն չի վախեցել ու մինչեւ վերջ գնացել է:Շատ մարդիկ վախեցել են, բայց ոչ ինքը: Գեւորգի խոսքով, Վահեն այսօր էլ կա ու իրենք ամեն ինչ պիտի անեն ընկերոջ անունը բարձր պահելու համար:

Վահեի մյուս ընկերը՝ Սուրեն Սահակյանը, ընկերոջը բնութագրելիս առանձնացրեց վերջինիս  մարդ տեսակը.

«Վահեն ամեն ինչում առաջատար էր: Նա լավ զավակ էր իր ընտանիքի համար: Երբեք չեմ մոռանա, թե ինչ յուրահատուկ քնքշանքով էր արտահայտվում քույրերի մասին: Ասում էր, որ երեք մայր ունի: Նա լավ ընկեր էր: Եթե ընկերություն խոստանար, ուրեմն դա մինչ մահ  էր, եթե նույնիսկ դավաճանեին իրեն: Ինքը հոյակապ ծառայող էր, քաջ էր: Սպորտի մեջ առաջատար էր: Ինքը չէր սիրում իրեն գովալ, շատ համեստ էր: Եթե պարծենալու բան կար, դա Վահեն պիտի պարծենար, բայց ինքն ահավոր զուսպ էր: Վահեն ուրիշ էր»,-նշեց Սուրենը:

Նշենք, որ 18 տարին լրանալուն պես, Վահե Զաքարյանը, կիսատ թողնելով ուսումը, մեկնել է ծառայութան. 6 ամսյա ուսումնական կուրս է անցել Արմավիրում ու տեղափոխվել Արցախի Ջրականի՝ Ջաբրայիլի զորամաս, որպես տանկի նշանառու օպերատոր:

Հիշեցնենք, որ  2016թ-ի ապրիլի 2-ին՝ Քառօրյա պատերազմի հենց առաջին օրը, մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց հրազդանցի տանկիստ Վահե Զաքարյանը:

Վահե Զաքարյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի եւ Արցախի նախագահների կողմից «Արիության» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ