News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի նախագահի տեղակալ Վարդան Արամյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է տնտեսության ոլորտում ունեցած իր մի շարք դիտարկումները։

Նա, մասնավորապես, գրել է.

«Օրերս մասնակցել եմ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի ընթացքում իմ կողմից հնչեցված մտքերն ինչ որ չափով ոչ ճշգրիտ ձեւակերպումներ են ստացել մամուլում։

Խոսքը մասնավորապես վերաբերում է «Ներդրողը պետք է համոզված լինի, որ վիճակը Հայաստանում կանխատեսելի է եւ ապահով» վերնագրով հոդվածին, որտեղ վստահ եմ, որ մեր գործընկերները թեեւ փորձել են դրական նկատառումներից ելնելով ասածներս տեղ հասցնեն մեր հանրությանը, բայց թույլ տվեք նկատել, որ մի փոքր ցաք ու ցրիվ է ստացվել եւ ներկայացված մտքերն ընթերցողի մոտ կարող է շփոթ առաջացնել: Հետեւապես՝ փորձեմ մի քանի բառով տեղեկացնել տնտեսական թեմաներով այս քննարկմանն ինչ թեզեր եմ առաջ քաշել:

1. Տնտեսվարողներին պետք է բացատրել տնտեսական քաղաքականության տեսլականը, որպեսզի նրանց մոտ ձեւավորվի կայուն սպասումներ ապագայի նկատմամբ եւ դրա հիմքով վերջիններս ճշգրտեն իրենց վարքագիծը, հակառակ դեպքում անորոշությունը բերելու է սպասողական (ոչինչ չնախաձեռնելու, ռիսկ չվերձնելու) վիճակի՝ վնասելով տնտեսական աճի պոտենցիալին:

2. Երբ խոսում ենք հարկային ոլորտում խորքային փոփոխությունների մասին պետք է հաշվի առնենք, որ հարկային քաղաքականությունը տնտեսական կառավարման կարեւոր գործիքներից է, որն ունենում է եւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ ազդեցություն, քանի որ այն ազդում է ինչպես ամբողջական առաջարկի եւ ամբողջական պահանաջարկի կորերի տեղափոխության վրա (ազդում է տնտեսվարողների ծախսերի եւ տնային տնտեսությունների տնօրինվող եկամտի վրա), այնպես էլ այդ կորերի թեքվածության (էլաստիկությունների) վրա՝ մեծացնելով կամ փոքրացնելով արտադրական ռեսուրսների (կապիտալ եւ աշխատուժ) եւ եկամուտների վերաբաշխման մուլտիպլիկատիվ էֆեկտը:

3. Հարկային քաղաքականության խորքային փոփոխությունները քննարկելուց առաջ անհրաժեշտ է նախ սեղանին դնել սկզբունքները , որի հիման վրա կառուցվելու է հարկային քաղաքականությունը (թիրախավորում ենք կարճաժամկե՞տ թե երկարաժամկետ տնտեսական աճը, ցանկանում ենք մեր երկրում ունենալ առաջարկով մղվո՞ղ (supply push growth) թե պահանջարկով քաշվող (demand pull growth) տնտեսական աճ, պետք է հարկել ավելի շատ սպառո՞ւմը թե արտադրությունը, հարկման բեռը հարաբերականորեն ինչ տեսակի սպառման վրա պետք է տեղափոխել որ ռեգրեսիվ հարկման համակարգ չունենանք, եթե հիրավի հարկային համակարգը ցանկանում ենք դարձնել գործարքների փաստաթղթավորմանը նպաստող, պատրա՞ստ ենք վերանայել այլընտրանքային հարկման ռեժիմները կրճատելով դրանց թիվն ու շրջանակը, դիտարկո՞ւմ ենք հեռանկարում գյուղատնտեսությունը թեկուզ նվազեցված դրույքով բայց հարկման դաշտ բերելու խնդիրը եւ այլն)

4. Եկամտային հարկի մասին փոփոխությունները քննարկելիս անհրաժեշտ է քննարկել ոչ միայն դրույքաչափերը այլ նաեւ եկամտային հարկի հարկման համակարգը. այսօր այն հիմնված է հարկային գործակալների ինստիտուտի վրա. Գործատուներն են մեզ վճարվող եկամտից որպես հարկային գործակալ հարկը պահում, հաշվետվությունն ուղարկում ՊԵԿ եւ համապատասխան վճարում կատարում:

Այսինքն՝ օրինակ սխալ հաշվետվության համար գործատուն է պատասխանատվության ենթարկվում: Ամբողջ աշխարհում ընդունված է որ Ֆիզիկական անձի պարտականություն է պետության հանդեպ տարին մեկ անգամ հայտարարագիր ներկայացնելու եւ պատասխանատվություն կրելու իր եկամուտների եւ հարկերի հայտարարագրման շրջանակի կամ սխալի համար: Բայց այս գործընթացն արդյունավետ կատարելու համար անհարժեշտ է ընդունել փուլային տարբերակ եւ պարտադիր ունենալ հեշտացված էլ-հայտարագրման համակարգ:

Ի դեպ սա հնարավորություն կտա որպեսզի ֆիզ անձերի գծով ունենանք աշխատունակ երկու կարեւոր համակարգեր, որոնք կլինեն միմյանց փոխլրացնող եւ օգնող, իսկ դրանց արդյունավետ աշխատանքի դեպքում դժվար կլինի արդեն թաքցնել կամ չհայտարարագրել սեփական եկամուտները, այդ թվում նաեւ մեր կողմից շատ հարգված երգիչ երգչուհիների համար եւս. Գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգ (բոլոր եկամուտ ստացող ֆիզ անձանց համար)՝ ՀԱՐԿՄԱՆ նպատակով եւ շահերի հայտարարագրման համակարգ (միայն բարձրաստիճան պաշտոնյանների եւ որոշ պետ աշխատողների համար) ԿՈՌՈՒՊՑԻՈՆ նպատակով:

5. Երբ խոսում ենք այս կամ այն համակարգում, տվյալ դեպքում օրինակ մաքսային ծառայությունում, կոռուպցիոն դրսեւորումների նվազեցման մասին, միայն աշխատավարձ կրկնապատկելով հարցի լուծում չենք ունենա: Պետք է դրան համակցել նաեւ պատասխանատվության ենթարկվելու խորության եւ հավանականության բարձրացման գործընթացները:

Ի դեպ դրա մասին տարբեր մեկ այլ առիթով խոսել եմ, բայց հակառակ տեսակետից - ծառայողին միայն պատասխանատվության ենթարկելու գործիքի կիրառումն առանց լավ եւ պարկեշտ աշխատելու խթանների ներդրման՝ այդ թվում ֆինանսական կարող է կազմալուծել համակարգը:

Շնորհակալ եմ մեր գործընկերներն քննարկման կազմակերպման համար, բայց հանրությանը ներկայացվող տեղեկատվության մասով պետք է զգուշավորություն ցուցաբերենք, որպեսզի դրանք լինեն հստակ եւ շփոթ չառաջացնող»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ