News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ ամերիկյան կողմը պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման համար Թուրքիայի հետ գործարք չի կնքել՝ տեղեկացնում է Газета.ru-ն։

Նա նաեւ ընդգծել է, որ ինքը գործարք չի կնքում «պատանդների» ազատման համար։ Թրամփը ենթադրել է, որ պաստորի ազատ արձակումը կարող է վերականգնել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ «լավ, հնարավոր է՝ հիանալի» հարաբերությունները։

Թուրքիան Բրանսոնին ձերբակալել էր լրտեսության եւ ահաբեկչությանն աջակցելու կասկածանքով, որից հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել երկրի դեմ, ինչը հանգեցրել էր թուրքական լիրայի անկմանը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Թրամփը Բրանսոնի հետ կհանդիպի Սպիտակ տանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ