News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտասահմանյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից եւ երկրում խաղաղ կարգավորումը քննարկվել է ԱՄՆ հատուկ ներկայացուցչի եւ «Թալիբան» շարժման անդամների միջեւ՝ Քաթարում՝ տեղեկացնում է 1TV-ն։

Ավելի վաղ հայտնում էին, որ Աֆղանստանում ազգային հաշտության գործընթացի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Դոհայում հանդիպել է «Թալիբան» շարժման ծայրահեղական անդամների հետ։

«Շարժման հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Աֆղանստանում «օկուպացիային» վերջ դնելու եւ խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր։ Նրանց ներկայացուցիչների խոսքերով՝ արտասահմանյան կոնտինգենտի ներկայությունը երկրում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն է»,- հայտնում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են առաջիկայում եւս հանդիպումներ անցկացնել։

Աֆղանստանում հակամարտության մեջ են կառավարական ուժերն ու «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որն, ըստ վերջին տվյալների, վերահսկում է երկրի տարածքի 50 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ