News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակին ազատել է զինվորական ծառայությունից՝ տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը։

Պոլտորակը կշարունակի զբաղեցնել իր այժմյան պաշտոնը, բայց արդեն քաղաքացիական կարգավիճակով, ինչպես պահանջում է ազգային անվտանգության մասին օրենքը։

Նախագահը նշել է, որ պաշտոնում բանակի նախկին գեներալի մնալը պայմանավորված է «Ուկրաինայի զինված ուժերի վերածննդի գործում» նրա ունեցած ներդրումով։

Պոլտորակը պաշտպանության նախարար է 2014թ․ հոկտեմբերից, իսկ մինչ այդ նա կես տարի ղեկավարում էր Ազգային գվարդիան։ Նա զինվորական ծառայության մեջ էր 1983 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ