News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմանակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի եւ մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունը Արցախի մայրաքաղաքի հետ պետք է լինի շարունակական, իսկ փոխգործակցության ուղղություններն էլ առաջիկայում ընդլայնվելու են: 

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար եւ շնորհավորելով Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Սուրեն Գրիգորյանը մաղթել է գործնական հաջողություններ պատասխանատու աշխատանքում, ինչը կծառայի նաեւ հայկական երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված համագործակցության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ