Աֆղանական ոստիկանությունը հայտնել է երկրի հարավարեւելյան Խոշամանդ վարչական շրջանում բախման ժամանակ «Թալիբան» ծայրահեղական շարժման 73 զինյալների ոչնչացման մասին՝ տեղեկացնում է Pajhwok-ը։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ զինյալները գրոհել են նշված վարչական կենտրոնը, եւ երբ հակահարված են ստացել, կորցրել են իրենց 73 անդամներին։
Բախումների հետեւանքով զոհվել են ոստիկանության չորս աշխատակիցներ։