News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Գազայի հատված վառելիքի մատակարարումը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե անկլավի սահմանին դադարեցվեն անկարգությունները եւ իսրայելցիների հետ պաղեստինցիների բախումները՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ուրբաթ օրը Լիբերմանը կարգադրել էր դադարեցնել վառելիքի մատակարարումը Գազային։

«Քանի դեռ Գազայի հատվածում բռնությունն ամբողջովին չի դադարեցվել, այդ թվում պայթուցիկներով օդապարիկների բացթողումը եւ իսրայելական բնակավայրերի մոտ անիվների այրումը, վառելիքի եւ գազի մատակարարումը Գազային չի վերականգնվի»,- իր թվիթերյան էջում գրել է Լիբերմանը։

Ուրբաթ Գազայի սահմանին պաղեստինցիների եւ իսրայելցի զինվորականների նոր բախումներ էին տեղի ունեցել, ինչի զոհ էր դարձել վեց պաղեստինցի, եւ վաթսունը վիրավորվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ