News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հոկտեմբերի 14-ին նշվում է Ստանդարտների օրը կամ Ստանդարտիզացիայի համաշխարհային օրը՝ միջազգային օր, երբ մարդկանց ուշադրությունը հրավիրվում է միասնական ստանդարտների ստեղծման հետ կապված գործողությունների կարեւորության վրա, եւ նշվում է իրենց կյանքն ու մասնագիտական հմտություններն այս պատասխանատու եւ անհրաժեշտ աշխատանքին նվիրած տասնայակ հազարավոր մասնագետների նվիրումը։ 1946թ․ այս օրը Լոնդոնում բացվել է Ստանդարտիզացիայի ազգային կազմակերպությունների համաժողովը, որտեղ աշխարհի 25 երկրների, այդ թվում՝ ԽՍՀՄ-ին, ներկայացրել են 65 պատվիրակներ։ Նրանց աշխատանքի արդյունքում ստեղծվել է Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպությունը (International Organization for Standardization (ISO))։

1970թ․ ISO-ի նախագահ Ֆարուկ Սունտերն առաջարկել է հոկտեմբերի 14-ը նշել որպես Ստանդարտների համաշխարհային օր (World Standards Day)՝ համաշխարհային տնտեսության համար ստանդարտիզացիայի կարեւորությունը նշելու նպատակով։ Ստանդարտիզացիան կանոնների հաստատում ու կիրառում է՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ որոշակի ոլորտի գործունեությունը կարգավորելու նպատակով։ Ստանդարտիզացիայի օբյեկտ են հանդիսանում կոնկրետ արտադրանքը, նորմերը, մեթոդները, եզրույթները, նշանները եւ այլն, որոնք երկարաժամկետ օգտագործման հեռանկար ունեն եւ կիրառվում են գիտության, արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ՝ միջազգային առեւտրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ