Աֆղանստանի հյուսիսարեւելյան Տախար ավանում նախընտրական միջոցառման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի՝ հայտնում է TOLO News-ը։
Տեղեկացվում է, որ 36 մարդ վիրավոր է։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ահաբեկչությունն ուղղված է եղել նախընտրական քարոզարշավի մասնակից Նազիֆ Բեգի դեմ։
Խորհրդարանական ընտրություններն Աֆղանստանում կանցկացվեն հոկտեմբերի 20-ին։
Ավելի վաղ հայտնում էին 12 զոհի մասին։