News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնը, ով մոտ 2 տարի գտնվել է Թուրքիայում անազատության մեջ, այսօր վերադարձելէ  ԱՄՆ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Fox News-ը։

Պարբերականը նշել է, որ Բրանսոնը օդանավով տեղափոխվել է Վաշինգթոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմակայան։ Դրանից առաջ Գերմանիայում նա բուժզննություն է անցել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Բրանսոնի հետ կհանդիպի Սպիտակ տանը։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ աջակցության համար։

Հոկտեմբերի 12-ին թուրքական Իզմիր քաղաքի դատարանը Բրանսոնին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, սակայն որոշել է ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով արդեն անազատության մեջ գտնվելու ժամկետը։

Դատարանը նաեւ նրան թույլ է տվել դուրս գալ երկրից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ