News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հետախուզական գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը 2017թ․ ամռանը մեկ շաբաթ Շվեյցարիայում է անցկացրել՝ տեղեկացնում է The Telegraph-ը։

The Telegraph-ը գրում է, որ BBC-ի լրագրող Մարկ Ուրբանի գրքից որոշ տեղեկությունների հիման վրա (թեեւ հեղինակը չի գրում, թե Սկրիպալն իր հետ ինչի մասին է խոսել) կարելի է եզրակացնել, որ խորհրդային նախկին խուզարկուն կարող էր պատմել Համաշխարհային հակադոպինգային գործակալության տեղեկատվական համակարգերի վրա ռուսական հաքերների ենթադրյալ գրոհի մասին։

Հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնը 7 ռուսաստանցիների մեղադրել էր ամբողջ աշխարհում կիբեռգրոհների մեջ։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ բոլոր կասկածյալները ռուսական բանակի սպաներ են։

Մարկ Ուրբանի «Սկրիպալի գործը․ ռուսական լրտեսի կյանքն ու գրեթե մահը» գիրքը ԱՄՆ-ում լույս է տեսել հոկտեմբերի 2-ին։ Լրագրողը գրում է, որ Սկրիպալը Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու կողմնակից էր, հերքում էր ռուսական զորքերի ներկայությունը Դոնբասում եւ «Առաջին ալիք» էր դիտում։

Հիշեցնենք, որ մարտին Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան բրիտանական Սոլսբերի քաղաքի այգում հայտնաբերվել էին անգիտակից վիճակում։ Բրիտանիան նրանց թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանին, իսկ վերջինս ամեն ինչ հերքում է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Ամենաշատ