News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սպիտակ տուն է հրավիրել անհետ կորած սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի  հարսնացուին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք նրա հարսնացուին Օվալաձեւ աշխատասենյակ ենք հրավիրել», —Թուրքիայի կողմից ազատ արձակված բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է նա:

Թրամփը նաեւ հոռետեսորեն է արտահայտվել Հաշքաջիի ճակատագրի վերաբերյալ:

Հաշքաջին, որը տեսաբան է աշխատում ամերիկյան Washington Post թերում եւ 2017-ից բնակվում է ԱՄՆ-ում, հոկտեմբերի 2-ին Թուրքիայում անհետացել է:

Սաուդցի լրագրողի հարսնացուի խոսքով, հյուպատոսարանի աշխատակցիները նրան հրավիրել են փաստաթղթերի ձեւակերպման համար, իսկ իրեն շենք թույլ չեն տվել մտնել: 5 ժամ սպասելուց հետո հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը աղջկան ասել է, որ Հաշքաջին արդեն գնացել է եւ այլեւս կարքի չկա նրան սպասելու:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների պնդմամբ, Հաշքաջին անհետացել է հյուպատոսարանի շենքից դուրս գալուց հետո եւ դիվանագիտական առաքելությունը համագործակցում է Թուրքիայի իշխանությունների հետ, նրա անհետացման պատճառները պարզելու համար:

Սակայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի, որ առնչություն չունի լրագրողի անհետացման հետ:

Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Համի Աքսոյը նշել է, որ լրագրողի անհետացման կապակցությամբ Թուրքիան Սաուդյան Արաբիային գլխավոր հյուպատոսությունը զննելու թույլտվություն է ստացել:

Հինգշաբթի Washington Post-ը հաղորդել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին հաղորդել է ձայնագրությունների եւ տեսագրությունների առկայության մասին, որոնք հաստատում են լրագրողի մահն ու խոշտանգումները: Թերթի աղբյուրի խոսքով, տեսագրություններն ապացուցում են, որ երբ հոկտեմբերի 2-ին  Հաշքաջին մտել է հյուպատոսարան, նրան սպանել եւ անդամատել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ