News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թուրքական դատարանի կողմից ամերիկյան պաստորի ազատ արձակումը մեծ քայլ է երկկողմ հարաբերություններում՝ տեղեկացնում է RT-ն։

Այս մասին նախագահը հայտարարել է պաստոր Էնդրյու Բրանսոնի հետ հանդիպման ժամանակ։

Թրամփը նորից շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին եւ թուրք ժողովրդին։

Նրա խոսքերով՝ վերջին ժամանակներս Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ լարված հարաբերություններ էին, սակայն այժմ դրանք կարող են կարգավորվել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պաստորի ազատ արձակման համար Թուրքիայի հետ որեւէ գործարք չի կնքվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ