News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խոշորագույն դաշնային  հողերից մեկում՝ Բավարիայում հողային խորհրդարանի ընտրություններ են անցկացվում, հաղորդում է DW-ն:

Կիրակի՝ հոկտեմբերի 14-ին, քվեարկությանն իրավունք ունի մասնակցել 9,5 մլն մարդ, որոնցից շուրջ 600 հազարի համար դրանք առաջին տեղական ընտրություններն են:

Ըստ նախընտրական հարցումների, Քրիստոնեասոցիալական միություն (ՔՍՄ) պահպանողական կուսակցությունը, որը մտնում է դաշնային մակարդակով իշխող կոալիցիայի կազմի մեջ, Մյունխենի լանդթագում կկորցնի բացարձակ մեծամասնությունը: Այդ դեպքում պահպանողակնները ստիպված կլինեն մեկ կամ մի քանի գործընկերներ փնտրել կառավարական կոալիցիայի ստեղծման համար:

Ըստ կանխատեսումների, երկրորդ տեղում Բավարիայի պատմության մեջ առաջին անգամ կարող են հայտնվել «Միություն-90»/ «Կանաչներ»-ը: Ընդհանուր առմամբ լանդթագում տեղերին կարող է հավակնել մինչեւ 7 կուսակցություն: Բացի ՔՍՄ-ից, «կանաչներից», Գերմանիայի սոցիալ-դեմոկրտական կուսակցությունից եւ «Ազատ ընտրողներ» միավորումից, 5 տոկոս արգելքը կհաղթահարի նաեւ աջ պոպուլիստական «Գերմանիայի համար այլընտրանքը»:

Դեռ պարզ չէ, կլինեն արդյոք խորհրդարանում Ազատ դեմոկրատական կուսակցությունը  եւ Ձախ կուսակցությունը: Վերջին հարցումներում լիբերալները 5 տոկոսից մի փոքր բարձր, իսկ «ձախերը»՝ մի փոքր պակաս արդյունք են ունեցել:

Բավարիայի ընտրություններից առաջ ZDF հեռուստաալիքի կողմից կատարված եւ հոկտեմբերի 12-ին հրապարկված վերջին հարցման համաձայն, ՔՍՄ-ն կարող է ստանալ ձայների 34 տոկոսը, «կանաչները»՝ 19 տոկոսը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրտական կուսակցությունը՝ 12 տոկոսը, «Ազատ ընտրողները» եւ Գերմանիայի համար այլընտրանքը»՝ 10 տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 5.5 տոկոսը, իսկ  «ձախերը»՝ 4 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ