News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք կմնանք պարկեշտության դաշտում եւ չենք մեկնաբանի ՀՔԾ պետի երեկվա հայտարարությունը կապված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Մենք կմնանք պարկեշտությանն դաշտում եւ չենք մեկնաբանի մեղադրանքի կողմի հայտարարությունը, վաղը հնարավոր է հայտարարությամբ հանդես գալ, բայց դա չի լինի ՀՔԾ պետի հայտարարության մեկնաբանություն»,-ասաց Արսեն Մկրտչյանը։

Նշենք,որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը  երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԺ պատգամավոր  Մանվել Գրիգորյանի հիվանդությունների և նրան կալանքի տակ պահելու անհամատեղելիության մասին լուրերը փոքր ինչ չափազանցված են:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ