News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի առաջին փոխվարչապետ Էսհաք Ջահանգիրին հայտարարել է նավթի գների տատանումների մասին եւ ընդգծել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ կարծում է, որ սաուդցիներն ի վիճակի են իրենց կրճատված պաշարներով համաշխարհային նաթվային շուկաներում տեղ զբաղեցնել, հաղորդում է  Tasnim News Agency-ն:

Ջահանգիրին  այս մասին ասել է կիրակի Թեհրանում Ստանդարտների օրվան նվիրված արարողության ժամանակ:

Նա նաեւ մեկնաբանել է Իրանի նավթային եւ ոչ նավթային հատվածի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները եւ ասել, որ «Իրանի դեմ ներկայիս  տնտեսական պատերազմում թշնամու նպատակը երկրի շահույթները նվազագույնի հասցնելն է»:

Ջահանգիրին նշել է, որ «նրանք  (Իրանի հակառակորդները) փորձում են կանխել հիմնական ապրանքերի ներկրումը, ներառյալ հումքի եւ ցանկանում են, որպեսզի մարդիկ սկսեն բողոքել կառավարության դեմ»:

«Թրամփը կարծում է, որ սաուդցիները կարող են փոխարինել (կորսված) Իրանի նավթը, բայց նրանք չեն կարող եւ այժմ նավթի գները բարձրացել են», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2015-ի մայիսին ԱՄՆ նխաագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԳՀՀԾ-ից երկրի դուրս գալու մասին:

Օգոստոսին Վաշինգթոնը նորից Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառեց, որոնք ընդունվել էին ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետո:

Թրամփի վարչակազմը նաեւ իրանական նավթի գնորդներին կոչ է արել ամբողջությամբ դադարեցնել գնումները:

Անցյալ շաբաթ նավթի  գները կտրուկ աճեցին եւ ըստ միջազգային ցուցանիշների Brent-ը գերազանցել է նշագիծը՝ մեկ բարելի դիմաց հասնելով 86 դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ