News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Պորտուգալիայում առնվազն 27 մարդ է տուժել  «Լեսլի» արեւադարձային փոթորիկի հետեւանքով, որը երկրի ափերին է մոտեցել լույս կիրակի գիշերը եւ հազարավոր տներ առանց էլեկտրականության է թողել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իսպանական El Mundo պարբերականը։

Քամու ուժգնացումը հասել է 176 կմ/ժ-ի։ Երկրի 18-ից 13 շրջաններում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։

Ամենից շատ տուժել է երկրի կենտորնական հատվածում գտնվող Կոիմբրա քաղաքը։

Պարբերականի տվյալներով՝ «Լեսլի» փոթորիկը կդառնա ամենաուժեղը Պորտուգալիայում 1842 թ․-ից ի վեր։

Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ներկայումս արեւադարձային փոթորիկը հասել է նաեւ Իսպանիայի մայրցամաքային հատվածին 96կմ/ժ քամու ուժգնացմամբ՝ կիրակի առավոտյան հարվածելով Սամորա նահանգին։ Ներկայումս փոթորիկի զգալի մեղմացում է սպասվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news