News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ «Միայնակ գայլին» այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին զինվորական կարգով։

Հուղարկավորությանը մասնակցող թափորը Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ոտքով է հասել «Եռաբլուր»։

Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը ներկա էին հարազատներ, մարտական ընկերներ, «Սասնա ծռերի» անդամներ եւ ուղղակի քաղաքացիներ։

Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգեւատրվել էր Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգեւով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի եւ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր: «Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու եւ զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին դատարանի որոշմամբ փոխվել էր Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը. նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է «Միայնակ Գայլ» մականունով, մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը  Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածի հետեւանքով։ Խանդոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ