News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների պաշտպանության նախարար Անկ Բեյլեւելդը ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Նիդերլանդները կիբեռպատերազմ է վարում ՌԴ-ի դեմ, փոխանցում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Expatica պորտալը։

Երբ նախարարին հարցրել են, թե արդյոք կարելի է ՌԴ-ի հետ ներկա հարաբերությունները գնահատել որպես կիբեռպատերազմ, նա դրական է պատասխանել։

«Այո, սա այդ դեպքն է»,-շեշտել է Բեյլեւելդը։

Նա նաեւ հայտարարել է, որ ենթադրյալ կիբեռհարձակումը ՌԴ-ի կողմից Քիմիական զենքի արգելման կազմակերպության վրա իսկապես վտանգավոր է։ Հոկտեմբերի 4-ին Նիդերլանդների ռազմական հետախուզության ներկայացուցիչ Օնո Էյխելսեյնը հրապարակել է ՌԴ 4 քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել եւ արտաքսվել են երկրից այս տարվա ապրիլին կիբեռհարձակման փորձի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ