News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հռոմի Պավել VI պապին (Ջովանի Բատիստա Մոնտինի), որը պապական գահը զբաղեցրել է 1963-1978 թվականներին, եւ արքեպիսկոպոս Սան Սալվադոր Օսկար Արնուլֆո Ռոմերոյին, որը սպանվել է աջակողմյան զինյալների կողմից 1980 թվականին՝ եկեղեցական ծեսի ժամանակ, կիրակի օրը սրբադասել են Վատիկանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոնտինի պապի ու Ռոմերոյի հետ սրբադասվել են նաեւ 5 երանելիներ՝ իտալացի հոգեւորականներ Ֆրանչեսկո Սպինելին եւ Վինչենցո Ռոմանոն, գերմանացի միանձնուհի Մարիա Կատարինա Կասպերը եւ իսպանացի քույր Նազարիա Իգնասիան, ինչպես նաեւ բարեպաշտ աշխարհական Նունցիո Սուլպրիցիոն, որը 19 տարեկանում մահացել էր անբուժելի հիվանդությունից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ