News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Քրիստոնա-սոցիալական միությունը, որը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության հիմնական գործընկերն է, Բավարիայի խորհրդարանի ընտրություններում առաջատարը կլինի 35,5 տոկոսով, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով ARD հեռուստաալիքին։

Նշվում է սակայն, որ կուսակցությունը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը Բավարիայում։

Համաձայն էքզիթփոլի տվյալների՝ կանաչների կուսակցությունը ընտրություններին կհավաքի 18,5 տոկոս։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կստանա 11 տոկոս եւ կանցնի Բավարիայի խորհրդարան։

Սեպտեմբերին նշվել էր, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դարձել է ամենահայտնին Գերմանիայի արեւելքում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news