News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով Մոնղոլիա այցելելու հրավեր է ստացել, նշված է նրա անունով ուղարկված Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգայի հեռագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուղերձը հրապարակվել է երկուշաբթի «Նոդոն սինմուն» հյուսիսկորեական կենտրոնական թերթում:

Կիմ Չեն Ընին շնորհավորելով Մոնղոլիայի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակի կապակցությամբ՝ Խալթմաագիյն Բաթուլգան հյուսիսկորեացի առաջնորդին փոխանցել է. «Ցանկանում եմ, որ դուք այս առիթով մեր երկիր այցելեք»:

Հյուսիսային Կորեայի եւ Մոնղոլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1948 թվականի հոկտեմբերի 15-ին: Նախկինում Մոնղոլիա այցելել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Իր Սենը՝ ներկայիս առաջնորդի պապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ