News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնի ամերիկյան դաշնակիցներից ոչ մեկը Միացյալ Նահանգների նկատմամբ իրեն այդքան թշնամաբար չի պահում, որքան Եվրոպական միությունը: Նա այս մասին ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Ո՞վ է դաշնակիցը: Մենք շատ-շատերի հետ հոյակապ հարաբերություններ ունենք: Սակայն մեր նկատմամբ ոչ մեկն իրեն այդքան վատ չի պահում, որքան դա անում է Եվրոպական միությունը: Եվրամիությունը ստեղծվել է այն նպատակով, որ մեզնից օգտվի առեւտրի ոլորտում, նրանք հենց դա էլ արել են»,- ասել է նա:

Հաղորդավարը նշել է, որ նման հայտարարությունը թշնամական է հնչում:

«Գիտեք՝ ո՞րն է թշնամական: Այն, թե նրանք իրենց ինչպես են պահում մեր նկատմամբ: Այդ մենք չենք թշնամաբար տրամադրված… Երկար տարիներ հենց մենք ենք եղել հիմար երկրի վիճակում»,- պատասխանել է Թրամփը:

ԱՄՆ-ն մարտին եվրոպական պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրք էր սահմանել՝ դա հիմնավորելով «ազգային անվտանգության նկատառումներով»: Ի պատասխան Բրյուսելը սահմանել էր մի ամբողջ շարք ամերիկյան ապրանքների լրացուցիչ հարկեր:

Թրամփը մայիսին հայտարարել էր իրանական գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու եւ այդ երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին: Եվրամիությունից խոստացել էին եվրոպական ընկերությունների պաշտպանության նպատակով պատժամիջոցներն արգելափակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրասկեպտիկները կարող են ուժեղացնել իրենց դիրքերը Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում
Եվրոպական ազգային կուսակցությունը կմնա ամենախոշոր խմբակցությունը՝ 180 տեղով, որը կազմում է ընդհանուր թվի 24 տոկոսը․․․
Հնարավոր է՝ 2019 թվականին փոխվեն Շենգենյան վիզաներ ստանալու կանոնները. նորամուծությունը Հայաստանին չի առնչվի
Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի արժեքը 2019 թվականին 60 եվրոյից կդառնա 80 եվրո, սակայն թանկացումը չի առնչվի մի շարք երկրների քաղաքացիներին…
ԵՄ-ն չունի այլ ընտրություն, բացի ներկրվող ամերիկյան ապրանքների համար տուրքերի սահմանման սպառնալիքը
Ինչպես տեղեկացվել էր նախկինում, Եվրամիությունը պատրաստել է ապրանքների ցուցակ, որոնց վրա կարող են տուրքեր սահմանվել․․․
ԵՄ-ն վրդովված է Կուբայի հարցով ԱՄՆ որոշումից
ԵՄ-ն նախազգուշացրել է, որ կարող է վերականգնել այդ հարցով գործը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում․․․
Մենք եվրոպացիներս միմյանց հասկանում ենք ընդհանուր արժեքների շնորհիվ․ ՀՀ-ում ԵՄ դեսպան
Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ ԵՄ պատվիրակությունը միասին ներկայացրել են «Կոմեդիա Պիրամի եւ Ֆիսբայի մասին» բեմադրությունը․․․
ԵՄ-ն պատրաստվում է ամերիկյան ապրանքների համար տուրքեր սահմանել
Խորհրդակցությունները կշարունակվեն մինչեւ 2019թ․ մայիսի 31-ը․․․