News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. սեպտեմբերի 15-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքում առերեւույթ իրականացրել են ապօրինի որս:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք որսացել են ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված թվով 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է: Բացի այդ, որսացել են նաեւ սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն՝ պետությանը պատճառելով 316 000 ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղրիմի իրավապահների կողմից հետախուզվողը` Իջեւանի ոստիկանությունում
Նա ապրիլի 15-ից հետախուզվում էր Ղրիմի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (ՃԵԿ խախտումը) մեղադրանքով...
Վերսալ քաղաքում հրդեհ է բռնկվել
Հրդեհի պատճառով ոչ ոք չի տուժել․․․
Մեկ օրում բացահայտվել է 58 հանցագործություն, որից 8-ը նախկինում կատարած
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Սինձո Աբեն խոստանում է օգնել Ֆրանսիային վերականգնել հրդեհից ավերված Նոտր Դամը
Աբեն Ֆրանսիա է ժամանել Եվրոպայով եւ Հյուսիսային Ամերիկայով իր շրջագայության շրջանակներում,,,
Մթերային խանութի դուռը բացել են, բայց չեն հասցրել գողություն անել. Դեպքի վայրից բերման են ենթարկվել
Ապրիլի 22-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի...
Վթարի հետևանքով Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստա և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից
Վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը...
Ամենաշատ