News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կիրակի օրը խոստացել է փրկել երկրի նավթի արդյունաբերությունը, ինչպես ժամանակին դա արել էր նախագահ Լասարո Կարդենասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք նավթ կարդյունահանենք, քանի որ էներգետիկ բարեփոխումների մեկնարկի պահից նավթի ու գազի արտադրությունը անկում է ապրում։ Նավթի արդյունաբերությունը կփրկվի, ինչպես դա արել է գեներալ Կարդենսը 1938 թվականին»,–գրել է Օբրադորը իր թվիթերյան էջում։ Միաժամանակ, «ազգայնացում» բառը նա չի օգտագործում ոչ իր հաղորդագրությունում, ոչ երկրի նավթային նահանգներից մեկի՝ Տաբասկոյի Վիլյաերմոս քաղաքի բնակիչների հետ շփումների ժամանակ։

2017 թվականին Մեքսիկայի Pemex պետական նավթային ընկերությունը  օրական միջինում արդյունահանում էր 1.948 միլիոն բարել նավթ։ 2018 թվականի օգոստոսին ընկերության արդյունահանումը  տարեկան կտրվածքով կրճատվել է 5.9 տոկոսով՝ մինչեւ 1.816 միլիոն բարել։ Վերջին 6 տարում ընկերությունը նավթի արդյունահանումը կրճատել է 28 տոկոսով։

Ավելի վաղ Լոպես Օբրադորը, որը դեկտեմբերի 1-ին կստանձնի պաշտոնը, խոստացել է, որ իր 6-ամյա կառավարման ընթացքում նավթի արդյունահանումը կաճի օրական մինչեւ 2.5 միլիոն բարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ConocoPhillips Exploration Azerbaijan LTD»-ը լքում է Ադրբեջանը
Ընկերությունը հեռանում է Ադրբեջանից...
WSJ. Saudi Aramco-ն որոշել է ԱՄՆ-ում հեղուկ բնական գազ գնել
Saudi Aramco-ն վերջին ամիսներին բնական հեղուկ գազ գնելու բանակցություններ է վարել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում մի քանի արտադրողների հետ…
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 0,62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,73 դոլարի…
Լեհաստանի վարչապետը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում աղտոտված նավթի համար
«Դրուժբա» նավթամուղով նավթի մատակարարումները դադարեցվել էին ապրիլին...
Չնայած հռետորաբանությանը, Թուրքիան ենթարկվեց Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին
Թուրքիան իր նավահանգիստները փակել է իրանական նավթի համար…
ԱՄՆ-ը շուտով կպատրաստի օրինագիծ Հյուսիսային հոսք-2-ի պատժամիջոցների վերաբերյալ
Նոր օրինագիծ Հյուսիսային հոսք-2-ի պատժամիջոցների վերաբերյալ...