News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանության փորձը եղել է պատվիրված՝ Դոնի Ռոստովի մեկ այլ բնակչի կողմից, որի իրականացումն ստանձնել է Երեւանի մի բնակիչ, ազգությամբ հայ՝ ծնված 1975 թ.։

Գործարար Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարին։ Նախնական քննության տվյալներով՝ Դոնի Ռոստով քաղաքի մեկ այլ բնակիչ` ազգությամբ հայ, գործարարի հետ ունենալով անբարյացակամ հարաբերություններ, նպատակադրվել է սպանել նրան, որի իրականացման համար համաձայնություն է ձեռք բերել Երեւանում բնակվող՝ 1975թ. ծնված տղամարդու հետ։ 

Վերջինս 2013 թվականի հունվարին  մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ պատվիրատուի կողմից մշակվել է գործարարի սպանության ծրագիրը, եւ յուրաքանչյուր մասնակցի վերապահվել կոնկրետ դերակատարում:

Մշակված ծրագրի համաձայն՝ Արմայիս Ջոմարդյանի սպանության կատարմանը մասնակցություն է ունեցել 3 անձ՝ պատվիրատուն, անմիջական կատարողը եւ օժանդակողը, ով պետք է հետեւեր Ա.Ջոմարդյանի տեղաշարժին եւ նրա գտնվելու վայրի մասին տեղեկացներ պատվիրատուին եւ կատարողին։

Վերջինս Դոնի Ռոստովում ապահովվել էր բնակարանով, բջջային հեռախոսներով։ Բացի այդ, հանցագործության կատարման համար որպես փոխադրամիջոց օգտագործելու եւ դեպքի վայրից անարգել հեռանալու նպատակով հանցավոր խմբի կողմից ձեռք է բերվել նաեւ «ՎԱԶ-2109» մակնիշի, Р 553 ВК 161 հաշվառման համարանիշի, մոխրագույն ավտոմեքենա, որը մինչ հանցագործության կատարումը թաքցվել էր Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանի Չալտիր գյուղում՝ կազմակերպված խմբի երրորդ անդամի՝ օժանդակողի կողմից:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2013 թվականի փետրվարի 25-ին, օժանդակողը, նկատելով, որ Արմայիս Ջոմարդյանն իրեն պատկանող «Լեքսուս 470» մակնիշի, Е 005 ЕО 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանել է Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոննովսկի պողոտայի 101 շենքի մոտ եւ միայնակ քայլել դեպի «Խնայբանկ», ժամը 18:40-ի սահմաններում զանգահարել եւ այդ մասին հայտնել է պատվիրատուին, ով կատարողի հետ անմիջապես ուղեւորվել է նշված վայրը։ Վերջինս զինված է եղել Մակարով տեսակի ատրճանակով, իսկ պատվիրատուն՝ 9 մմ տրամաչափի «ՊՄ» փամփուշտներով կրակոցներ արձակելու համար հարմարեցված հրազենով:

1975թ. ծնված տղամարդը դարանակալած սպասել է գործարարին եւ սպանելու դիտավորությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից 7 կրակոց արձակել «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենային մոտեցող Արմայիս Ջոմարդյանի ուղղությամբ, ով, ինքնապաշտպանության նպատակով «WASP R» տրավմատիկ ատրճանակից,  պատասխան կրակոցներ է արձակել։ 

Տղամարդը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներում:

Քննության տվյալներով՝ կատարվող իրադարձություններին հետեւել է մոտակայքում գտնվող պատվիրատուն, ով տեսնելով, որ վիրավորված  Արմայիս Ջոմարդյանը  ճամփեզրին փորձում է կանգնեցնել պատահական ավտոմեքենաներ, ավտոմեքենայով մոտեցել է եւ իր մոտ գտնվող հրազենից 3 կրակոց արձակել նրա ուղղությամբ, ապա՝ ավտոմեքենայով դիմել փախուստի:

Արձակված կրակոցների հետեւանքով գործարարն ստացել է  կյանքի համար վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի հրազենային երկու թափանցող վնասվածքներով՝ ստամոքսի, բարակ եւ հաստ աղիքների վնասումով, ինչպես նաեւ ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով:

Դրանից բացի, Արմայիս Ջոմարդյանին հասցվել են նաեւ աջ դաստակի թափանցող եւ ձախ նախաբազկի ստորին երրորդի շոշափող հրազենային վնասվածքներ, որոնք Արմայիս Ջոմարդյանի առողջությանը պատճառել են թեթեւ վնաս: Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել՝ ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում։

Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող՝ 1975 թ. ծնված տղամարդը հայտնաբերվել է Երեւանում։ «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ.-ի կոնվենցիայի համաձայն՝ քրեական գործը նրա մասով ուղարկվել է Հայաստան, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի,  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Պատվիրատուի եւ օժանդակողի մասով նախաքննությունն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության նախաքննական մարմինների կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
20 մլն․ դրամ տուգանելու ՏՄՊՊՀ որոշումը «Արզնու Տոհմային ԹՏԽ» ընկերությունը կբողոքարկի դատարանում
ՏՄՊՊՀ հայտարարությունը պարունակում է որոշակի անճշտություններ․․․
Լոնդոնի կենտրոնում 5-աստղանի հյուրանոցի տանիքից գողացվել է հսկա գորիլլան
Արձանը ավելի քան 20 000 ֆունտ արժի․․․
Ֆրանսիայում ձերբակալվել է իրեն գնացքում այրել փորձող տղամարդը
Պարզվել է՝ աղմկարարը Սիրիայից է․․․
Թուրք լրագրողը Գյուլենի հետ կապի համար դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Ունալը այժմ գոյություն չունեցող «Զաման» թերթի լրագրող էր․․․
Կրակոցներ Երեւանի կենտրոնում. «Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտ BMW-ի միջից երիտասարդները կրակոցներ են արձակել
Ոստիկանները հայտնաբերել են նաեւ ատրճանակը, որով Վլադիմիր Կ»-ն կրակոցներ է արձակել...
Հնդկաստանում կապիկը սպանել է նորածին երեխային
Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ կապիկը ծանր վնասվածք է հասցրել մանկան գանգին ու վզին...
Partner news