News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում միջին տարիքի գիտնականների պակաս կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին ՀՀ ԳԱԱ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք տարիքային երկու գագաթ ունենք՝ 30-35–ը եւ 60-65–ը։ 35–ից հետո միջին տարիքի գիտնականների անկում ունենք, որովհետեւ 30-35 տարեկանից հետո երբ գիտնականները լրացուցիչ խթաններ չեն ունենում, գնում են առեւտրային կազմակերպություններ եւ միջնամասի ցուցնիշները բարձրացնելու համար պետությունը քայլեր է ձեռնարկում, ծրագրեր է մշակում, սակայն այդ ծրագրերը մշակելուց առաջ պետք է հասկանանք ինչ գիտական ներուժ ունենք, արդյոք մենք օպտիմալ ենք օգտագործում այդ հնարավորությունները»,–ասաց նա։

Անդրադառնալով ԳԱԱ–ում ացկացվող ԱՊՀ գիտնականների երկրորդ ֆորումին,  նախարը նշեց, որ, երբ նոր էր ստանձնել նախարարի պաշտոնը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դիմել է իրեն եւ մտագոգություն հայտնել, որ հնարավոր է չկայանա ֆորումը։

«Մենք ամեն ինչ արեցինք, որ ֆորումը կայանա»,–ասաց նա։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նման հանդիպումները շատ կարեւոր են միջազգային հարաբերությունները խթենելու համար։

«Նախկինում, երբ մենք գիտության մեջ վերելք ենք ունեցել, ըստ էության, դա ԽՍՀՄ երկրների գիտահետազոտական կոնտրոնների սերտ համագործակցությամբ է եղել, եւ հիմա մենք նման հարթակներ ենք ստեղծում ԱՊՀ երկրների, Եվրոպական երկրների, Չինաստանի, ԱՄՆ–ի հետ»,–ասաց նա՝ նշելով, որ այդ համագործակցությամբ կփորձեն  գիտության ընդհանուր վերելք ապահովել։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 15–ին ՀՀ ԳԱԱ–ում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների երկրորդ ֆորումը, որի նպատակն է ակտիվացնել եւ զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացվամ համար, ինչպես նաեւ նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը։ Միջոցառման ավարտին ֆորումը կընդունի հռչակագիր։

Տպել
Ամենաշատ