News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ մեծ գիտական ներուժ ունի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, ԱՊՀ գիտնականների 2-րդ համաժողովում Բելառուսը ներկայացնող Սմագուլով Դինկենովիչը։ Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացվող ԱՊՀ գիտնականների 2-րդ համաժողովը շատ լավ հարթակ է հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման, արդիական հարցեր քննարկելու համար։

Ըստ նրա՝ բավականին արդիական է գիտական հետազոտությունների արդյունքների ներդրումը արտադրության մեջ, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, նորարարական նոր արտադրությունների մշակումը ինչպես ՀՀ–ում, այնպես էլ ԱՊՀ մյուս երկրներում։

«Այստեղ են ժամանել ԱՊՀ բոլոր երկրներից գիտնականներ, այս թվում՝ գիտությունների ազգային ակադեմիաներից, պետական գիտական հիմնադրամներից, մասնավոր գիտական հիմնադրամներից, բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք չափազանց հետաքրքրված են այս գիտական մտահաղացումների իրականացմամբ։ ՀՀ–ի, Բելառուսի, Ղազախստանի ԳԱԱ ներկայացուցիչների զեկույցները ապացուցում են բիզնեսի ու գիտության միջև համագործակցության աշխուժացումը, դա շատ լավ միտում է, որը անհրաժեշտ է սատարել։ ԱՊՀ շրջանակներում շատ մեծ գործ է կատարվում նաև գիտության հռչակման, գիտական գործունեության մեջ երիտասարդներին, դպրոցականներին ներգրավելու համար»,–ասաց նա։

Համաժողովում Ռուսաստանի ներկայացուցիչ, ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի ղեկավար Անդրեյ Նիկոլաեւիչը մեզ հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումների անցկացումը շատ կարեւոր է գիտության ոլորտի զարգացման համար։  

«Այսօր, երբ գիտությունը առանց բիզնեսի գոյություն ունենալ փաստացի չի կարող, պետք է բիզնեսի համար գիտական լուծումների կիրառման պրակտիկա լինի, տեղեկության փոխանակման, փոխգործակցության նոր հարթակներ»,–նշեց նա։

Ռուսատանի ներկայացուցիչը նույնպես այն կարծիքին է , որ Հայաստանի գիտական ներուժը  միշտ մեծ է եղել։

«Այսօր տեսնում ենք հայկական գիտական հանրության հետաքրքրությունը դեպի միջազգային պրակտիկան, համագործակցությունը, փոխգործակցությունը այն լուծումներին, որոնք կարող են հետաքրքրել բիզնեսին։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անել այս ներուժի զարգացման համար»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 15–ին ՀՀ ԳԱԱ–ում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների երկրորդ ֆորումը, որի նպատակն է ակտիվացնել եւ զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացվամ համար, ինչպես նաեւ նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը։ Միջոցառման ավարտին ֆորումը կընդունի հռչակագիր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի ամանորյա տոնածառը մտել է ԱՊՀ տոնածառերի թոփ-3-ի մեջ (ֆոտո)
Ամենաբարձր գլխավոր ամանորյա տոնածառերով ԱՊՀ քաղաքների տասնյակի մեջ են մտել…
Հայաստանում անցկացված ընտրությունները բաց եւ թափանցիկ էին. ԱՊՀ դիտորդներ
Հայտարարությունում նշվում է, որ առաքելությունն աշխատել է հրապարակավ եւ բաց, չի միջամտել ընտրական գործընթացին եւ երկրի ներքին գործերին...
ԱՊՀ ՄԽՎ դիտորդները այցելել են ընտրական տեղամասեր
Օրվա ավարտին միջազգային դիտորդների խումբը Երեւանում ամփոփիչ ժողով է անցկացրել․․․
Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին
Դիտորդական խմբում ընդգրկված են ութ երկրների ութ տասնյակից ավելի ներկայացուցիչներ․․․
ԱՊՀ ՄԽԱ դիտորդները ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգ կանցկացնեն
Ընտրատարածքներից մեկում դիտորդներն ականատես են եղել, թե ինչպես են ․․․
Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը
Նրա խոսքով, ՀԱՊԿ նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում։
Ամենաշատ