News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էջմիածնի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Էջմիածնում հոկտեմբերի 11–ին, տեղի ունեցած փլուզման վերաբերյալ եւ հայտնել, որ երբեք ահազանգ չեն ստացել  նշված հասցեում շինարարություն կատարելու վերաբերյալ։

«Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան մամուլում շրջանառվող չճշտված լուրերի, թե Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկում գտնվող խանութին քաղաքապետարանը նկուղի շինարարության թույլտվություն է տվել, ինչն էլ դարձել է ողբերգական փլուզման պատճառ, խեղաթյուրված ինֆորմացիա է եւ ոչ այլ ինչ, քան մեղավորությունը բարդելու փորձ:

Հայտնում ենք, որ նշված հասցեի սեփականատեր Մայիս Աթանյանից քաղաքապետարանը ստացել է արտաքին տեսքի արդիականացման եւ հասցե տրամադրելու վերաբերյալ դիմում, ինչին ի պատասխան քաղաքապետարանը հայտնել է, որ չի առարկում նշված հասցեում գտնվող խանութի արտաքին տեսքը արդիականացնելուն: Որոշումը ստանալուց հետո խանութում սկսվել են շինարարական աշխատանքները եւ, քանի որ կառուցապատման շրջակայքը արտաքինից պատված է եղել պաստառով, նկատելի չի եղել եւ կասկած չի հարուցել թե իրականում ինչ աշխատանքներ են կատարվում (նկուղի տարածքի ընդլայնման աշխատանքներ): Նշենք նաեւ, որ շինաշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը ոչ մի ահազանգ չի ստացել ո´չ ոստիկանությունից, ո´չ բնակիչներից:

Քաղաքապետարանն իր ցավակցությունն է հայտնում մահացածի ընտանիքին եւ բնակիչներին հորդորում զերծ մնալ ինքնագործունեությունից եւ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում խորհրդակցել պատկան մարմինների հետ, շինարարություն չնախաձեռնել առանց սահմանված կարգով շինարարական  թույլտվություն ստանալու: Նման դեպքերը ոչ միայն ենթակա են տուգանքի, այլեւ վնասում են այլ շահառուներին պատկանող սեփականությունը եւ վտանգում շենքերի սեյսմակայունությունը` ցավոք բերելով ողբերգական դեպքերի:

Կից` ներկայացնում ենք սեփականատիրոջից ստացված դիմումը եւ քաղաքապետարանի պատասխան որոշումը»,– ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզում, հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:20-ի սահմաններում, Էջմիածնի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Սբ. Մարիանե փողոցի բնակիչ, 55-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 59 շենքից:

Նշված շենքի հիմքերն ամրացնելու նպատակով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել հողի փլուզում, եւ այն լցվել է Ա. Սարգսյանի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ