News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 15-ին  Հայաստանի Ամերիկայն համալսարանում  տեղի է ունեցել Սննդի գիտության եւ տեխնոլոգիաների սեւծովյան ասոցիացիայի համաժողովը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագնության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդես գալով բացման խոսքով՝ տեսչական մարմնի ղեկավարը մասնավորապես նշել է, թե պատկերացնել սննդամթերքի անվտանգության ապահովումը առանց ռիսկերի գնահատման եւ կառավարման անհնարին եւ անշնորհակալ գործ է: «Տեսչական մարմինը առավել նպատակային եւ հասցեական վերահսկողություն իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա կիրառելու ռիսկերի գնահատման, կառավարման եւ հաղորդակցության արդիական մեթոդներն ու անհրաժեշտ համակարգերի գործիքակազմերը»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Սննդի գիտության եւ տեխնոլոգիաների սեւծովյան ասոցացիան (B-FoST) սեւծովյան տարածաշրջանի երկրներից անհատ գիտնականների եւ գիտական կազմակերպությունների չահույթ չհետապնդող ցանց է, որն աշխատում է հիմնային եւ կիրառական սննդի գիտության, հետազոտության եւ զարգացման, նորարարական տեխնոլոգիաների, սննդի բաղադրիչների, սնման եւ առողջապահության մեջ նոր միտումների, սննդամթերքի տեխնոլոգիայի եւ ինժեներիայի, սննդի անվտանգության եւ որակի, սննդի եւ կերերի շուկայի ոլորտներում։

Համաժողովն ընձեռում է գերազանց եւ եզակի հնարավորություն սննդագետներին, հետազոտողներին, տեխնոլոգներին, արտադրողներին եւ սննդաբաններին երիտասարդ գիտնականներին եւ ուսանողներին ներկայացնելու իրենց աշխատանքների արդյունքներն ու գյուտերը, ինչպես նաեւ փոխանակելու տեղեկատվություն նոր գործընթացների վերաբերյալ։

Այս միջոցառման շրջանակներում կկազմակերպվի 2 դասընթաց՝ Վտանգի վերլուծության եւ կրիտիկական կետերի վերահսկման (HACCP) համակարգի յոթ սկզբունքների եւ սննդամթերքի արտադրությունում HACCP-ի ներդրման, ինչպես նաեւ սարքերի ու սարքավորումների հիգիենիկ նախագծման վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ