News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Իմ այցելությունն Արցախ չէի ցանկանա առանձնացնել որպես հերթական պաշտոնական այց: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Շուշիի կերպարվեստի թանգարանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասել է Արցախում գտնվող ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ամեն անգամ Արցախ գալով՝ ես այն բացահայտում եմ նորովի: Ինչ-որ իմաստով ես տուն եմ գալիս: Այս անգամ այցելել եմ կնոջս հետ եւ մասնակցել Վերածննդի հրապարակում կազմակերպված «Բերքի տոն»-ին: Ես այստեղ ոչ միայն տեսա աշխատավոր մարդու վաստակածը, այլեւ համտեսեցի արցախյան բերք ու բարիքը: Գտնվելով Շուշիի կերպարվեստի թանգարանում, որը կարճ ժամանակում շատ մեծ նկարների հավաքածու ունի, որոնք ներկայացնում են տարբեր ժամանակաշրջանների եւ տարբեր նկարիչների աշխատանքները, ուզում եմ ասել, որ սա ճարտարապետական արժեք հանդիսացող կառույց է, եւ ուրախալի է, որ այստեղ հաճախ տեղի են ունենում դասական երաժշտության համերգներ»,- նշել է ՀՀ Նախագահը:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ նախագահ Բակո Սահակյանի հետ իր ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ ինչպես յուրաքանչյուր անգամ, այս անգամ եւս քննարկվել են հարցեր լայն շրջանակ:

«Խոսեցինք Արցախի ներքաղաքական կյանքի, սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաեւ գործնական բազմաթիվ խնդիրների մասին: Անդրադարձանք նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջիկա գործունեությանը: Որեւէ մեկը չի կարող թերագնահատել այդ կառույցի տարիների աշխատանքը: Ակնկալում ենք, որ հիմնադրամը կշարունակի ոչ միայն լավ գործել, այլեւ կապահովի նոր որակ: Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ես կանեմ հնարավորը, որ կարճ ժամանակում նոր գործադիր տնօրենի գլխավորությամբ կառույցը մշակի ծրագիր, որի շնորհիվ հիմնադրամի աշխատանքները հասցվեն ավելի բարձր մակարդակի, ինչն էլ կնպաստի մի քանի ամիսների խափանված գործունեությունը վերականգնելուն»,- ավելացրել է ՀՀ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք...
Արցախի ԱԺ-ում քննարկվել է 2018-ի բյուջեի կատարողականը. Տնտեսական աճը՝ 11,9 տոկոս
Մայիսի 20-ին ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների…
Պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը. Արայիկ Հարությունյանը առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու
Ըստ նրա՝ առավել քան երբեւէ անհրաժեշտ է լինել միասնական...
Արցախի բնապնախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառման պատճառով որոշել է ազատվել աշխատանքից
Քանի օր է՝ երկու պետությունների իշխանությունների կողմից ենթարկվում եմ, բառիս բուն իմաստով, տեռորի...
Ժամկետանց պարտքերի վճարման դեպքում հողօգտագործողները կազատվեն հողի վարձավճարի տույժ-տուգանքներից. պետնախարար
Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարեւորել է գյուղացիներին սահմանված ժամկետում մթերման գործընթացի մասին տեղեկացնելու, ինչպես նաեւ…
Արցախում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել. հետեւել է ՊԲ հրամանատարը (ֆոտո)
Ծավալված ուսումնական կետերում համապատասխան աշխատանքների ավարտից անմիջապես հետո մեկնարկել է հրետանային ու տնակային…