News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր կկայանա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպումը: Այս մասին հայտնել է «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը:  Վերջինս մանրամասնում է. «Ըստ իմ տեղեկությունների հանդիպումը կլինի դռնփակ: Սպասենք հանդիպման արդյունքներին»: 

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն այլեւս չի աշխատելու եւ արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ: 

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: «Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնականաբար, տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով:

Պահանջներից մեկն այն է, որ գործարանը չի կարող այդ տրված նորմաների սահմաններում արտանետումներ իրականացնել եւ պահանջում է, որպեսզի կառավարությունն օրենքով թույլ տա իրենց 38 000 տոննա արտանետելու իրավունք, այսինքն 33 000-ից էլ բարձր»,- մեզ հետ զրույցում մանրամասնել է Օլեգ Դուլգարյանը:

«Քայքայում են իրենց առողջությունը, որ երեխաներն օրվա հաց ունենան». ավելի շատ արտանետումներ՝ Ալավերդիում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ