News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանբերայում ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ հյուրերին հրավիրել է կատուների հետ գալ գիշերազգեստներով երեկույթին, հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով 9News–ը։

«Հանդիպում» վերնագրով նամակը հյուրերին հրավիրում էր կատուների հետ  գիշերազգեստներով երեկույթին։ Դրան ամրակցված է եղել Ջոուի բլոգեր կատվի լուսանկարը կուկի հրեշի հագուստով եւ թխվածքաբլիթներով լի ափսեով։

Դեսպանատանը հայտարարել են, որ նամակը նոր աշխատակիցներին է ուղարկվել հաղորդագրությունների ուղարկման հարթակի փորձարկման ժամանակ եւ ներողություն են խնդրել հյուրերից, որոնք արդեն տրամադրվել էին գիշերազգեստներով երեկույթին։ Ջոուի կատվի ինստագրամում այս դեպքից հետո գրառում է հայտնվել այն մասին, որ կատուն վրդովված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ