News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրի պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել է միայնակության խնդրի դեմ պայքարի կառավարական ռազմավարությունը: Այս մասին երկուշաբթի հաղորդվել է Միացյալ Թագավորության կառավարության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս ռազմավարությունը մեր երկրում երկարատեւ եւ հեռուն գնացող սոցիալական փոփոխությունների միայն սկիզբն է: Այն դիտարկվում է որպես միայնակությունն արմատախիլ անելու ազգային քաղաքականության մեջ անհրաժեշտ առաջին քայլ»,- ասել է Մեյը:

Ըստ փաստաթղթի՝ նոր պրակտիկան, որը հայտնի է որպես «սոցիալական կարգադրություն», բժիշկներին թույլ կտա միայնակությունից տառապող հիվանդներին ուղարկել հասարակական աշխատողների մոտ, որոնք նրանց անհատական աջակցություն ցույց կտան: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ սա միայնակ մարդկանց կօգնի բարելավել հոգեբանական վիճակը եւ բարեկեցության մակարդակը: Երկրի վարչապետը հաստատել է, որ այս ընթացակարգը հնարավոր կլինի արդեն 2023 թվականին:

Նոր ռազմավարության մեջ նշված է, որ Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունը կֆինանսավորվի միայնակ հիվանդներին գործունեության տարբեր ձեւերի մեջ ներգրավելու համար: Ավելին Բրիտանիայի կառավարությունը կհատկացնի լրացուցիչ 1,8 մլն ֆունտ սթերլինգ (2,4 մլն դոլար) հասանելի հասարակական վայրեի թիվը մեծացնելու համար, ներառյալ նոր սրճարանների, ռեստորանների, ժամանակ անցկացնելու վայրերի բացումը

Մեյի խոսքով՝ սա պատմության մեջ առաջին փաստաթուղթն է, որը պարունակում է «գործատուի պարտավորվածություն» աշխատավայրում պայքարելու միայնակության դեմ: Դրանից բացի, Մեծ Բրիտանիայի կառավարությունը համագործակցություն կհաստատի Թագավորական փոստի հետ: Մասնավորապես՝ նրա աշխատակիցները կզրուցեն ներփակված մարդկանց հետ՝ ազգականների եւ մտերիմների հետ կապ հաստատելու նպատակով նրանց անհրաժեշտ օգնություն եւ աջակցություն ցույց տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news