News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները ունեն ձայնագրություն, որն ապացուցում է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Ջամալ Հաշքաջիի սպանությունը՝ տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական մի պաշտոնյայի։

Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերը վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ