News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական մեղրը մրցունակ է Եվրոպական միության շուկայում։ Այսպիսի կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը։

Նրա խոսքերով՝ տեղական մեղրի մոնիթորինգը վկայում է նրա լավ որակի եւ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու մասին։ «Հայկական մեղրը պահանջարկ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք տեղական մեղրը նաեւ չինական շուկա արտահանելու ուղղությամբ։ Այդ աշխատանքներն արդեն վերջնական փուլում են, եւ հուսով ենք, որ մինչեւ 2019թ․ կեսերը համապատասխան համաձայնագիր կկնքվի»,- տեղեկացրեց Դանիելյանը։

Իր հերթին «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին Հայաստանում մեղվաբուծությունը բարձր տեմպերով է զարգանում։ Այսպես, եթե 2002թ․ Հայաստանում 77 հազար մեղվաընտանիք կար, ապա այսօր դրանց թիվն ավելի քան 650 հազար է։ Ընդ որում, նշվեց, որ հանրապետությունում գնալով ավելանում է մեղվաբուծությամբ զբաղվող երիտասարդների թիվը։

Ծառուկյանը պատմեց, որ հայկական մեղրը մեծ պահանջարկ ունի արտասահմանում։ Ընդ որում, նրա խոսքերով՝ Հայաստանը դրա արտահանման ծավալներն ավելացնելու բոլոր հնարավորություններն ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ