News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը


«Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը համամիտ չէ մամուլի հրապարակմանը, թե «Ելքի» ղեկավար Լենա Նազարյանը Ստրասբուրգ էր մեկնել Էդմոն Մարուքյանի գործողություններին հետեւելու, քանի որ վարչապետի թիմը Մարուքյանին չի վստահում։ NEWS.am–ի հետ հարցազրույցում Գորգիսյանն ասաց, որ Լենա Նազարյանը բոլորովին այլ առաքելությամբ էր մեկնել, քան պարոն Մարուքյանը։

«Նա այնտեղ էր եւ այն  հարթակներում, որտեղ նա էր, իր գործն արել է եւ արել է լավագույնս, այդտեղ որեւէ վստահության խնդիր չի եղել։ Լենա Նազարյանի այցելությունը այլ ֆորմատով էր եւ այլ հանդիպումներ էր ենթադրում»,–ասաց Գորգիսյանը։

ՀՀԿ–ի քայլերին հակազդելու մասին մամուլի հրապարակումներին անդրադառնալով  Գեւորգ Գորգիսյանը դժվարացավ մեկնաբանել՝ Լենա Նազարյանն իր առաքելությունը կատարե՞ց, թե՞ ոչ։  Ասաց, որ ծանոթ է միայն նրա ֆեյսբուքյան գրառումներին։ 

Նա մեկնաբանեց նաեւ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ԵԽԽՎ ՀՀ պատվիրակությունը նախկին կոռուպցիոն համակարգի կրողն է. արդյո՞ք հայտարաւոթյունը վերաբերում էր նաեւ Էդմոն Մարուքյանին. «Բնականաբար ոչ, բայց Էդմոն Մարուքյանը այնտեղ մենակ է մնում, մեծամասնությունը ՀՀԿ–ի ներկայացուցիչներ են. դա է նկատի ունեցել վարչապետը»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news