News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին որոշել է կտրականապես խզել կապերը Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի հետ։ Այս մասին հայտնել է Մոսկովյան պատրիարքարանի եկեղեցական արտաքին կապերի նախագահ Իլարիոն Վոլոկոլամսկին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

ՌՈւԵ Սինոդի նիստն առաջին անգամ անցկացվել է Մինսկում՝ Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նախագահությամբ։ Գլխավոր թեման եղել է Ուկրաինայում Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի գործողությունների գնահատականը եւ պատասխան քայլերի մշակումը։

«Սուրբ Սինոդի այսօրվա նիստում որոշվել է կտրականապես խզել կապերը Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի հետ։ Սա ստիպված քայլ էր, սակայն այլ որոշում մեր Սուրբ Սինոդը չէր կարող ընդունել, քանի որ դրան էր տանում Կոնստանդնուպոլսի վերջին գործողությունների տրամաբանությունը»,- լրագրողներին հայտնել է մետրոպոլիտ Իլարիոնը։

Ավելի վաղ Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը որոշում էր ընդունել վերականգնել Ուկրաինայի եկեղեցու ավտոկեֆալը եւ Կոնստանդնուպոլսի պատրիարքարանին Կիեւի ենթակայությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news